Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Տասներկու տարի անց

Տասներկու տարի անց
18.12.2012 | 11:40

Կիրակի օրը կայացավ ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության գլխավոր խաղը: Եզրափակիչում հանդիպեցին «Չելսին» ու «Կորինթիանսը»: Եթե անգլիական ակումբի համար սա նորամուտ էր այս մրցաշարում, ապա բրազիլական թիմի համար երկրորդ մասնակցությունն էր աշխարհի ակումբային առաջնությանն ու դարձյալ` հաղթական ավարտով: Հանդիպման միակ գոլի հեղինակը Պաոլո Գերերոն է, ով իր թիմին հաղթանակ էր բերել նաև կիսաեզրափակիչում՝ եգիպտական «Ալ-Ահլիի» հետ խաղում: Ի դեպ, չմոռանանք նշել, որ «Կորինթիանսն» այս հաղթանակով ընդմիջեց եվրոպական ակումբների վերջին հինգ տարվա հեգեմոնիան:
Հանուն ճշմարտության ասենք, որ մրցաշարին մասնակցությունն իրականում այնքան էլ ռեալ չի արտացոլում այս թիմերի տեղը համաշխարհային ֆուտբոլի գերակումբների ցանկում: Ինչպես հայտնի է, «Կորինթիանսը» երկրի ընթացիկ տարվա ներքին առաջնությունում գրավել է վեցերորդ տեղը, իսկ «Չելսին» նույնիսկ չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբայինից:
Այդուհանդերձ, չնսեմացնենք հաղթողի հաղթական բերկրանքը, մանավանդ որ եզրափակիչում «Կորինթիանսը» ցույց տվեց ագրեսիվ, դիտարժան ֆուտբոլ ու Ռաֆայել Բենիտեսի քթի տակից տարավ հաղթանակը, որը, ի դեպ, այս մարզչի համար կարող է ունենալ ճակատագրական նշանակություն, եթե նկատի ունենանք ակումբի ղեկակալներ փոխելու` թիմի սեփականատերերի սովորությունը:
Նույն օրը կայացած երրորդ տեղի համար մրցապայքարում մեքսիկական «Մոնտերեյը» 2:0 հաշվով առավելության է հասել Եգիպտոսը ներկայացնող «Ալ-Ահլիի» նկատմամբ: Գոլերը խփել են Խեսուս Կորոնան ու Սեսար Դելգադոն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ